Բացել լրահոսը Փակել լրահոսը
սուրեն սարգսյան
A A
Քաղաքականություն

Պարզաբանեմ՝ Բայդենը Փաշինյանին չի հրավիրել ԱՄՆ․ միջազգայնագետ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի հստակեցում է արել՝ փորձելով հերքել տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել է ԱՄՆ։ Սարգսյանը գրել է․

«Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը։ Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ: 

Մի քանի բան պարզաբանեմ:

Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:

Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:

Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:

Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:

Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»: