Բացել լրահոսը Փակել լրահոսը
melanie-joly
A A
Քաղաքականություն

Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին:

Ջոլին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․  «Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան: Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»։