Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Իմ երաժշտական ուղին քաղաքական ցնցումների հետ է կապված եղել․ Սերխիո Տիեմպո (տեսանյութ)

Աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար Սերխիո Տիեմպոն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Ալեքսանդր Թոփչյանի ղեկավարությամբ։ 

Վաղը, նոյեմբերի 17-ին վենեսուելացի դաշնակահարի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ մեկ դաշնամուրի կոնցերտը,  պոետիկ, քնարական մի ստեղծագործություն, որը սակայն՝ վիրտուոզ, փայլուն տեխնիկա է պահանջում։

Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցել է դաշնակահարի հետ։