Բացել լրահոսը Փակել լրահոսը
257789139_5357962100887698_914771498346778235_n-1-1
A A
Քաղաքականություն

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը դիմում է ԵՄ-ին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը․

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանի ուղղությամբ։ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս հարձակումն ամենալարվածն է եղել 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։ Այս հարձակումները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը հավատարիմ չէ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, և ակտիվորեն ռազմական ագրեսիա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դեմ։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ԵՄ-ին, օգտագործել իրենց ունեցած բոլոր լծակները՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար՝ հարգելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։