Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ Գրիգորյան (տեսանյութ)

Քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի դաշնությանը ՀՀ և ՌԴ–ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ–ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու»,– ասել է նա։