A
A
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ ամսով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով քննությունը։
Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստին մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքը։
Ինքը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, գտնվելու է ամենամյա արձակուրդում, ինչի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը։