A
A
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման իրադրությունը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։