Բացել լրահոսը Փակել լրահոսը
bas_rahip_tatul_anus_yan_i_s_han_erdinc_final_2_5516
A A
Հասարակություն

Մահացել է Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը

Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։

Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։