Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո-Կլաար
A A
Քաղաքականություն

Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճով:

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ում գրառում է կատարել Տոյվո Կլաարը:

Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել: ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 14-ին հայտնել էր, որ ժամը 19։00-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայունացել է։