Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բացվել է Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը

Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը բացվել է նրա մահվան տարելիցի օրը Մոսկվայի Վագանկովսկոյե գերեզմանատանը։

Հուշարձանի հեղինակներն են Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր արտիստներ Վահե և Միքայել Սոգոյանները։

Այն ներկայացնում է Ջիգարխանյանին՝ թատերական բեմ հիշեցնող գրանիտին կռացած։ Նախատիպը Ջիգարխանյանի դերն էր «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացումում:

Արարողությանը ներկա էին Արմեն Ջիգարխանյանի հարազատները, ընկերները, գործընկերներն ու ուսանողները։