Բացել լրահոսը Փակել լրահոսը
74594_b
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 800 հակ անասնակեր

Նոյեմբերի 13-ին, ժամը 15:39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կանաչուտ գյուղի Շիրվանզադե փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տանը հարակից տարածքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 20:05-ին։ Այրվել է մոտ 800 հակ անասնակեր: