Բացել լրահոսը Փակել լրահոսը
Շուշի նռնակ
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիների վրա նռնակ նետած քաղաքացին գտնվում է Արցախի քննչական կոմիտեում

Արցախի Քննչական կոմիտեն հայտարարում է՝

«Ի լրումն Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մեր կողմից տարածված տեղեկատվության, հայտնում ենք, որ 1975թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը գտնվում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում:

Հորդորում ենք զերծ մնալ անհիմն շահարկումներից և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին՝ Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում, որից հետո Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակվել էր: Ռուս խաղաղապահները ձերբակալել են նրան ու հետո փոխանցել արցախյան կողմին: 

Ավելի ուշ պարզվել է, որ նռնակ նետողը օրեր առաջ Շուշիի մոտակայքում շինաշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցու կողմից սպանված 22-ամյա Մարտիկ Երեմյանի եղբայրն է: