Բացել լրահոսը Փակել լրահոսը
նորիկյան
A A
Պաշտոնական

Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղի զինվորական կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Հարգելի՛ բարեկամներ
 
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով երկու օր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով / Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ/ մեղադրանք է առաջադրվել նշված կացարանում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայող Ռ․ Մաթևոսյանին։
 
Առաջիկա օրերի ընթացքում նշված գործի ընթացի վերաբերյալ հանդես կգանք առավել մանրամասն դիրքորոշմամբ, սակայն հարկ եմ համարում այս պահին ընդգծել, որ զոհված 15 զինծառայողների ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ ենք լինելու այս հանցագործության բոլոր մասնակիցներին հայտնաբերելու, դեպքի իրական հանգամանքները ճշտելու, ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։