A
A
Այսօրվա հանրահավաքին Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 11.300 մարդ․ ԻՔՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:18-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 11.300 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Այդ մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից։