Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» ամրապնդեց դիրքերը

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Քիչ առաջ ավարտվեցին ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ տուրի առաջին երեք հանդիպումները:

Երեւանի «Ուլիսը» հյուրընկալվելիս 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Կիլիկիային» եւ ամրապնդվեց 3-րդ տեղում: Ուլիսցիներին հետապնդող «Միկայի» ֆուտբոլիստները Կապանում նվազագույն հաշվով պարտության մատնեցին տեղի «Գանձասարին»` 1:0: Առաջնության ետնապահ Գյումրիի «Շիրակը» չնայած առաջինը գոլ խփեց Դիլիջանի «Իմպուլսի» հետ խաղում, սակայն հետո երկու գալ բաց թողեց եւ հերթական պարտությունը կրեց` 1:2:

Տուրի կենտրոնական «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումը տեղի կունենա նույնպես այսօր, ժամը 18:00-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

 

Մրցաշարային աղյուսակ

Թիմեր Խ Մ

1. Բանանց 25 58

2. Փյունիկ 25 56

3. Ուլիս 26 51

4. Միկա 26 46

5. Իմպուլս 26 34

6. Գանձասար 26 24

7. Կիլիկիա 26 15

8. Շիրակ 26 9