Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին միջադեպ է գրանցվել․ ճանապարհը որոշ ժամանակ փակ մնալուց հետո վերաբացվել է (տեսանյութ)

Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին։

 

Միջադեպի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է եղել, ապա վերաբացվել է։

Արցախի ՆԳՆ-ն նախ հայտնել էր, որ միջադեպի  պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:

 

«Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ՝ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Քիչ անց հաղորդվեց, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: «Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովվի ռուսական խաղաղապահ զորակազմը: Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-ասված է երկրորդ հաղորդագրության տեքստում: