Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Տղամարդիկ,մի հասցրեք նրան, որ կինը դառնա նենգ․ Հասմիկ Կարապետյանը նորից երգելու, սիրո, ընտանիքի մասին (տեսանյութ)

Երգարվեստի հանդեպ սերն ու ձգտումը մշտապես նրան պահել են ստեղծագործական հոգեվիճակում՝ նույնիսկ ընտանեկան դժվար իրավիճակներում.  երգչուհի Հասմիկ Կարապետյանը մեկ անգամ չէ, որ խոստովանել է`  կյանքի դժվարությունները հաղթահարել է բացառապես երգի միջոցով:

Երգարվեստի ներկա իրավիճակի մասին ժամանակի լավագույն կատարողներից մեկը համարվող Հասմիկ Կարապետյանը դժվարանում է խոսել, միայն ցավում է քաոսային վիճակի համար, երբ որակյալ երաժշտությունը մնում է ընդհատակյա,  իսկ բեմերում հայտնվում են ոչինիչ չասող դեմքերն ու երգերը:

«Ցավոք, մենք ունենք շատ տաղանդավոր երգիչներ, բայց իրենք էլ ավելի քիչ են երեւում, որոնք հանդես են գալիս  փաբերում, ակումբներում, ես ինքս մի քանիսի համերգին հաճախել եմ: Ես չեմ կարող ասել, որ հիմա չկան լավ արտիստներ, կան, պարզապես երեւում է անդեմը, որը կարող էր առհասարակ չլիներ»,-ասում է նա։

Ժամանակակի արագության մեջ մեջ  ուշանալու մտավախություն բացարձակ չունեմ, խոստովանում է Հասմիկը։ Նա  վստահ է, որ հայ էստրադայում իր ձեռագիրը տարբերվող է եւ ունի իրեն սպասող անդավաճան հանդիսատեսը:  Այդ ամենում իրեն հուսադրում են նաև ընկերները՝ համարելով իրեն երջանիկ մարդ:

Երկար դադարից հետո, Հասմիկ Կարապետյանի հավանական վերադարձը բեմ ինչպես ինքն է նշում, լինելու է նոր ստեղծագործություններով ու համագործակցային նախագծերով: Այդ մասին թեւ նախընտրում է դեռ չխոսել, բայց որպես նոր սկիզբ խոստովանում է`  տեւական ժամանակ է,  ինչ հանդես է գալիս քաղաքի տարբեր ժամանցային վայրերում` կենդանի հնչողությամբ եւ ունի իր փոքրիկ նվագախումբը:

Որքանո՞վ են ներդաշնակ  կինն ու բնությունը. օրինաչա՞փ է արդյոք այն տեսակետը, թե կինը նենգ է, խորամանկ, ինչպես հազարավոր բանաստեղծներ են նկարագրել կնոջ։

«Միգուցե այդ ամենի մեջ կա ճշմարտություն, բայց եկեք, սիրելի տղամադիկ, մի հասցեք այն աստիճանի, որ կինը դառնա նենգ: որովհետեւ կինը աշխարհ չի գալիս նենգ: Կինը գալիս է լույսով, մայրանալու կայնքի շարունակության կոդով, երբեք կինը նենգ չի գալիս աշխարհ»,-ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում