Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կատարվել է ապօրինի գործարք․ չեմ հավատում՝ ադրբեջանցիներն առանց համաձայնության այնտեղ մաքսակետեր են դրել․Արտակ Զաքարյան (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հարց է բարձրացնում՝  եթե չկա սահմանազատում, աշխատանքային  խմբի եզրակացություն, համապատասխան փաստաթուղթ՝  ինչ քարտեզով է որոշվել, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածին ադրբեջանցիները կարող են մաքսակետ դնել։ Նա կասկած ունի, որ հայկական կողմը տվել է իր համաձայնությունը․ պարզապես չի հայտարարում։

«Ըստ էության, կատարվել է ապօրինի ինչ-որ գործարք եւ ես չեմ հավատում, որ ադրբեջանցիները՝ առանց համաձայնության, այնտեղ  բերել եւ մաքսակետեր են դրել: Առնվազն Ռուսաստանի Դաշնության համաձայնություն է եղել։ Դա նշանակում է, որ Հայաստանի համաձայնությունը  եւս ինչ-որ ձեւով եղել է»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում