Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վեճ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի վարչապետի միջև ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում (տեսանյութ)

«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների»,- ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստում hայտարարեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրագործումը․ «Խեղաթյուրելով եռակողմ հայտարարության դրույթները տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, Ադրբեջանում արծարծվում է միջանցքի գաղափարը՝ ուժի գործադրման սպառնալիքներով»։

Փոխվարչապետը շեշտեց` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով:

«Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանի խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի առցանց նիստում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստիպված էր արձագանքել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին, քանի որ վերջինս  Ադրբեջանում գտնվող հայ գերիներին համարեց դիվերսանտներ, նաեւ  հայտարարեց, որ ոչ մի Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ կա միայն Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական տարածաշրջան:

Մանրամասները՝  տեսանյութում