Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Տոնոյանը բացարձակ չեմպիոն

Սպորտ
16d9f1a503f53a16b40726e533f24cfd

Այսօր Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում տեղի ունեցավ բոդիբիլդինգի Գագիկ Ծառուկյանի գավաթի 2-րդ խաղարկությունը: Մրցումներին մասնակցեցին Երեւանի եւ հանրապետության բոլոր ուժեղագույն բոդիբիլդինգիստները:

Մինչեւ 170 սմ հասակ ունեցող մարզիկների մրցաշարում առաջին տեղը գրավեց Արման Մանուկյանը, մինչեւ 178 սմ-ում` Ղազարոս Բարսեղյանը: Տարբեր քաշային կարգերում հաղթող դարձան Արեգ Մելքոնյանը (մինչեւ 70 կգ), Ռոման Մանուկյանը (մինչեւ 80 կգ), Վադիմ Մորոզովը (մինչեւ 90 կգ): Իսկ ահա գերծանր քաշային կարգում (90 կգ ավելի) լավագույն ճանաչվեց Գագիկ Տոնոյանը: Հենց նա էլ հռչակվեց խաղարկության բացարձակ չեմպիոն: