Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

12-ամյա Գորիսեցին ձեռք-ռոբոտ է ստեղծել (տեսանյութ)

 

12ամյա Գորիսեցի Դավիթը հաճախում է Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի «Արմաթ» լաբորատորիան։   Ասում է, որ ցանկանում է հայ զինվորների համար ձեռք-ռոբոտներ ստեղծել։ Նպատակի իրագործման մեկնարկը տվել է՝ նախատիպը  ստեղծելով։

«Արմաթի» խմբավար Սիրուն Քյարունցը նշում է, որ երեխաները մեծ սիրով են հաճախում արտադասարանական պարապմունքներին, իսկ լաբորատորիան հնարավորություն է ստեղծում երեխաների համար ծանոթանալ գիտությանը, ինժեներիային և տեխնոլոգիաներին։

Լաբորատորիայում սովորում են շուրջ 20 աշակերտներ։

Արևիկը իր սեփական ռոբոտն է ստեղծել, որը ներկում է ցանկացած տեսակի օվալ և շրջան, իակ Սառան և Վահեն 3D տպիչի օգնությամբ ստեղծում են խաղալիքներ, որոնք հետագայում կարողանում են վաճառել։

Մանրամասները՝ Տեսանյութում