Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիայի Չատեժե քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի թիմային 23-րդ առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի հավաքականները։
Տղամարդկանց մրցաշարում հայտ են ներկայացրել 39 երկրներ։ Հայաստանի հավաքական իր վարկանիշով զբաղեցնում է 11-րդ տեղը։ Պատճառն այն է, որ մեր թիմի կազմում բացակայում են բարձր վարկանիշ ունեցող Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմն այժմ այսպիսի տեսք ունի՝ Գաբրիել Սարգսյան, Հայկ Մ․ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Հովհաննես Գաբուզյան։
Հայաստանի կանանց հավաքականը Սլովենիայում հանդես կգա իր հիմնական կազմով՝ Էլինա Դանիելյան, Աննա Մ․ Սարգսյան, Լիլիթ Մկրտչյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան։ Մեր թիմը վարկանիշով 8-րդն է 31 մասնակիցների մեջ։
Առաջնության առաջին տուրը կկայանա նոյեմբերի 12-ին, իսկ վերջին՝ 9-րդ մրցափուլը՝ նոյեմբերի 21-ին։ Նոյեմբերի 17-ին հանգստյան օր է։