Բացել լրահոսը Փակել լրահոսը
kapani-odanavakayan
A A
Հասարակություն

Հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան չվերթներ կիրականացվեն

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

 
 

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։