Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արցախում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին (տեսանյութ)

Ստեփանակերտի մոտ գտնվող ռուսական ռազմական ավանի տարածքում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

Տաճարի բացումից հետո այնտեղ կատարվել է առաջին աղոթքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտի մոտ ռուս խաղաղապահների ռազմական ավանի տարածքում խաղաղապահին նվիրված հուշարձան է բացվել։