A
A
Ստեփանակերտի մոտ խաղաղապահին նվիրված հուշարձան է բացվել
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտի մոտ ռուս խաղաղապահների ռազմական ավանի տարածքում խաղաղապահին նվիրված հուշարձան է բացվել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը։
Հուշարձանը նվիրված է ՌԴ խաղաղապահ առաքելության՝ ԼՂ-ում հաստատվելու 1 տարվան։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատար Գենադի Անաշկինը։
Բրոնզե արձանը պատկերում է ամբողջական սպառազինությամբ խաղաղապահի, ով Կալաշնիկովի ինքնաձիգ է կրում և նա գրկել է փոքր աղջակի, ով նրան ծաղկեփունջ է նվիրում։ Արձանի նախատիպը իրական հերոս է։