Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo 10.11.
A A
Սպորտ

Հայաստանի 11 սամբիստ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիա մամուլի ծառայությունը, մրցագորգ կմտնեն աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկները, որոնք մեդալներ են վիճարկելու մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց և մարտական սամբոյի տղամարդկանց յոթական քաշային կարգերերում:

Հայաստանի աշխարհի առաջնությանը կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան-50 կգ քաշային կարգ

Վարսիկ Գրիգորյան - 54 կգ

Տղամարդիկ (մարզական սամբո)

Գրիգոր Մխիթարյան – 58 կգ

Մաքսիմ Մանուկյան – 64 կգ

Անդրանիկ Նաղդալյան - 71 կգ

Արթուր Հակոբյան - 79 կգ

Արսեն Ղազարյան – 88 կգ

Տղամարդիկ (մարտական սամբո)

Արմեն Մնացականյան – 58 կգ

Համլետ Սուքիասյան – 64 կգ

Մհեր Մերջանյան – 71 կգ

Կարեն Ավետիսյան – 98 կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար` Ազատ Անդրյանը:

Հավելենք, որ աշխարհի մեդալակիրները կստանան նաև դրամական պարգևներ․ չեմպիոնները 4000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: