Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ Հասարակություն

Ինչպես են մարզվում ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի խաղացողները (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի խաղացող Անուշ Առաքելյանը նշում է, որ հարազատները սկզբնապես դեմ են եղել, որ ինքը դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, սակայն այժմ տեսնելով նրա գրանցած արդյունքները, կարծում են, որ Անուշը կարող է մեծ հաջողությունների հասնել։

Երիտասարդ աղջիկը կարծում է, որ Հայաստանում կանանց ֆուտբոլի արագ զարգացման համար անհրաժեշտ է կոտրել բոլոր կարծրատիպերը, որ կանայք ֆուտբոլ չեն կարող խաղալ։

Նույն կարծիքին է նաև հավաքականի մյուս խաղացող Մարիամ Պետրոսյանը։ Մարիամի նպատակն է ֆուբոլիստի կարիերայից հետո սկսել մարզչական կարիերա և նպաստել Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացմանը։

Մարիամը փորձեց գուշակել նաև Հայաստան-Հս․ Մակեդոնիա խաղի հաշիվը։ Ըստ Մարիամի Հայաստանը կհաղթի երկու զրո հաշվով։

Մանրամասները՝ Տեսանյութում