Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանը կարող է դառնալ առաջատար և մրցել Իսրայելի հետ․ Գեորգի Չալտիկյան (տեսանյութ)

Գերմանական Դեգենդորֆի համալսարանի պրոֆեսոր, հեռաբժշկության հայկական ասոցիացիայի հիմնադիր Գեորգի Չալտիկյանը Հայաստանի կառավարությանն առաջարկում է մեր երկրում ներդնել թվային առողջապահության համակարգ, երբ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հնարավոր կլինի մարդու մոտ վերահսկել հիվանդության զարգացումը։

Չալտիկյանն ասում է, որ աշխարհում այդ ոլորտում առաջատարը Իսրայելն է, բայց այդ երկիրը նույնպես դեռ չի հասել զարգացման կիզակետին։ Այնուամենայնիվ, նրա ներկայացմամբ, Իսրայելում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկայում այդ ասպարեզում այդ երկիրը շարունակելու է մնալ եթե ոչ առաջատարը, ապա առաջատարներից մեկը։ Եվ դա ոչ միայն կզարգացնի տվյալ երկրի առողջապահությունը, այլ ողջ տնտեսությունը։

Փորձագետը գտնում է Հայաստանը նույնպես կարող է զարգացնել թվային առողջապահությունն ու նպաստել թե՛ ոլորտ, թե՛ ողջ տնտեսության զարգացմանը։

Իսկ Հայաստանն, ասում է, ունի դրա հնարավորությունը, քանի որ առողջապահության ոլորտում ունի լավ մասնագետներ թե՛ ներսում, թե՛ սփյուռքում։ Ունի նաև բավականին դինամիկ զարգացող ՏՏ ոլորտ։

Գեորգի Չալտիկյանը հանդիպել է կառավարության չորս նախարարների և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ ու առաջարկել է մշակել թվային առողջապահությունը ներդնելու վերաբերյալ ռազմավարություն։

Մանրամասները՝ տեսանյութում։