Ամենաթանկը «ՄՅՈՒ»-ի մարզաշապիկն է
Ֆուտբոլային մարզաշապիկի վրա գովազդ տեղադրելու համար Եվրոպայի ֆուտբոլային ակումբներից առավել մեծ գումարներ վաստակում է անգլիական «Մանչեսթր Յունայթեդը»: Վերջինս AON ընկերությանը գովազդելու համար ամեն տարի ստանում է 23,6 մլն եվրո: Երկրորդը այդ ցուցանիշով անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալն» են` 23-ական մլն եվրո: Նրանցից 1 մլն եվրո քիչ է վաստակում Մյունխենի «Բավարիան»:
Ընդհանուր հաշվարկով նմանատիպ գովազներից բոլորից շատ գումար վաստակում են հենց անգլիական ակումբները (128 մլն եվրո): Դրանց հաջորդում են Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Հոլանդիայի ակումբները:
Հավելենք, որ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» միակ գերակումբն է, որը այդ եղանակով գումարներ չի վաստակում: Բարսելոնացիները իրենց մարզաշապիկի վրա չնայած գովազդում են UNICEF-ը, սակայն բարեգործական նպատակներով: Այդ իսկ պատճառով Իսպանիան ընդհանուր հաշվարկով ետ է մնում մյուս երկրներից: