Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սա է մեր տղաների պատգամը. Ես ամեն օր իրենց այդպես եմ լսում․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

«Ինչ ծանրություն կա այսօր մեր ուսերին և գիտակցության մեջ։ Ո՞րն է մեր երազը։ Ի՞նչ երազ պետք է ունենա հայ մարդը՝ մեծ տուն ունենա՞լ, մեծ մեքենա ունենա՞լ, լավ հաց ունենա՞լ, լիքը սառնարան ունենա՞լ։ Սրա հետ չպիտի կապված լինեն մեր երազները, սրանք հարակից երևույթներ են, որոնք մի օր կլինեն, մի օր չեն լինի։ Մեր երազները կապված պիտի լինեն Հայրենիք վերադարձնելու հետ, արժանապատվությամբ ապրելու հետ, հայի նկարագիրը, որի մեջ կեղծիք ենք դրել, սուտ ենք դրել, ինքնաարդարացում ենք դրել, այս նկարագիրը մաքրելու հետ, մեր եղբայրության հետ, մեր՝ մեկ տեսիլք ունենալու հետ, մեկ հայացք, մեկ սեր, մեկ աղոթք, մեկ հավատք, մեկ ճանապարհ, մեկ տունունենալու հետ։ Սա է մեր տղաների պատգամը։ Ես ամեն օր իրենց այդպես եմ լսում»։