A
A
Լինդերտ Վերբիկը շնորհավորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Congress of Local and Regional Authorities of the Council of Europe նախագահ Լինդերտ Վերբիկը շնորհավորական նամակ է հղել Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Գնել Սանոսյանին Գնել Սանոսյան և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանին Emin Yeritsyan ուղղված նամակում ԵԽ Կոնգրեսի նախագահը մասնավորապես գրում է.
«Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա՝ նոյեմբերի 10-ի կապակցությամբ, ես ողջունում եմ Կոնգրեսի և Հայաստանի միջև երկարամյա լավ համագործակցությունը` մասնավորապես համագործակցությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի համայնքների միության հետ:
Այս համագործակցությունը ճանապարհ է հարթում տեղական ժողովրդավարության հետագա ամրապնդման համար, ինչպես նաև մշտական քաղաքական երկխոսության համար՝ Հայաստանի կողմից 2002 թվականին վավերացված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման և ՏԻՄ ընտրությունների դիտարկման նպատակով:
Ես մասնավորապես հղում եմ կատարում Կոնգրեսի վերջին՝ 456(2021) հանձնարարականին, որն ընդունվել է 2021 թվականի հունիսին: Համոզված եմ՝ դրա իրականացումն ապահովելու համար մենք շարունակելու ենք մեր բեղմնավոր երկխոսությունը:
Այսօր լավ հնարավորություն է նշելու տեղական ինքնակառավարման ճանաչումը ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և վերահաստատելու քաղաքական կամքը Հայաստանում այս կարևոր ժողովրդավարական սկզբունքը պահպանելու համար:
ԵԽ Կոնգրեը կշարունակի աջակցություն տրամադրել և օգնել Հայաստանին իր կողմից իրականացվող մշտադիտարկումների և համագործակցության միջոցով:
Ուրախ եմ շնորհավորել ձեզ տեղական ինքնակառավարման համար կարևոր այս օրվա կապակցությամբ:
Հարգանքով՝
Լինդերտ Վերբիկ
ԵԽ Կոնգրեսի նախագահ