A
A
Հուշակոթողի բացում Սիլիկյան թաղամասում՝ 27 զոհված զինծառայողների հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ Նոյեմբերի 9-ին, Սիլիկյան թաղամասում տեղի ունեցավ հուշակոթողի բացում նվիրված 44-օրյա պատերազմում զոհված 27 զինծառայողների հիշատակին։
Միջոցառման կազմակերպիչ Էդվարդ Մարգարյանն ասաց, որ հուշակոթողը կառուցվել է Սիլիկյան թաղամասի բնակիչների համատեղ ջանքերով։
«Ֆիդայիններ» ՀԿ ղեկավար Սեյրան Չիլինգարյանը նշեց, որ տղաների զոհվելը եղել է նպատակային և հանուն Հայաստանի ապագայի։
Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը և Սիլիկյան թաղամասի բնակիչները։
Մանրամասները՝ Տեսանյութում