Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (33)
A A
Հասարակություն

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողություն են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում

Երկուշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 
 

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։