A
A
N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն
Աջակցիր «Ա1+»-ինՀրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն։