A
A
Գերմանիայի հավաքականի 5 ֆուտբոլիստ մեկուսացվել են Հայաստանի հետ խաղից առաջ
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի ֆուտբոլի հավաքականի հինգ անդամներ այժմ գտնվում են կարանտին մեջ: Այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նրանցից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Նա անցել է պատվաստման կուրսը և հեշտ է տանում հիվանդությունը: Մյուս չորս խաղացողները նույնպես մեկուսացվել են, չնայած նրանց թեստավորումը բացասական է եղել: Պատճառն այն է, որ նրանք շփման գոտում են գտնվել վարակված թիմակցի հետ: Ինչպես նշում է Bild թերթը, կորոնավիրուսով վարակված է հավաքականի պաշտպան Նիկլաս Զյուլեն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը հանդես է գալիս աշխարհի առաջնության ընտրական այն խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ընտրանին: Ավելին, նոյեմբերի 14-ին մեր ազգային թիմը սեփական դաշտում ընդունելու է հենց Գերմանիայի հավաքականին: