A
A
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է զբաղեցրել շախմատի բլից մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը փայլուն է հանդես եկել Միխայիլ Տալի 85-ամյակին նվիրված շախմատի բլից մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, նա 18 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և 120 մասնակիցների մեջ գրավել է 4-րդ տեղը: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը 12-ական միավորով կիսել են 6-14-րդ հորիզոնականները։ Մրցաշարի հաղթող է դարձել ուկրաինացի Կիրիլ Շևչենկոն, ոչը վաստակել է 14 միավոր: Նա պարգևատրվել է 10 հազար դոլարով: Կին շախմատիստներից լավագույն արդյունք ցույց է տվել մոնղոլուհի Բաթույակ Մունգուլտուլը` 9 միավոր: