Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+havaqakan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր անցկացրեց առաջին մարզումն աշխարհի 2022թ առաջնության ընտրական փուլի Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիների հետ խաղերից առաջ:  

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հավաքականը մարզվել է ոչ լրիվ կազմով, քանի որ Դավիդ Յուրչենկոն, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանը, Արսեն Բեգլարյանը և Նարեկ Գրիգորյանն այսօր մասնակցել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի հանդիպմանը, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Սարգիս Ադամյանը Երևան են ժամանելու վաղը։