Բացել լրահոսը Փակել լրահոսը
1066549
A A
Քաղաքականություն

Թուրքիայի մեջլիսում կքննարկվի Ադրբեջանում թուրք զինվորների ծառայության երկարացման հարցը

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդի նիստում երեքշաբթի օրը քննարկվելու է Ադրբեջանում թուրք զինծառայողների ծառայության ժամկետի երկարացման վերաբերյալ երկրի նախագահի որոշումը։ Այս մասին հայտնում Ermenihaber-ը։

Նշվում է, որ խորհրդարանում քննարկվելու են նաև Թուրքիա-Կատար համագործակցությանը և դատաիրավական ոլորտին առնչվող հարցեր։

Ավելի վաղ, Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու առաջարկին: