A
A
«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և կրճատեց միավորների տարբերությունը․ ՀՀ Պրեմիեր լիգա
Աջակցիր «Ա1+»-ինVBET ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Ուրարտուին» և հաղթեց 2։1 հաշվով։
Արդեն առաջին խաղակեսում Մարկո Միլինկովիչն ու Դեու Դոսա Օլատունջին խփած գոլերը շոշափելի առավելություն ապահովեցին տանտերերի համար։ Օլեգ Պոլյակովը երկրորդ կեսի սկզբում մեկ գնդակ ետ բերեց, սակայն հյուրերին ավելին անել չհաջողվեց և նրանք ի վերջո պարտություն կրեցին։
Արդյունքում, «Ալաշկերտը» տարավ երրորդ հաղթանակը մրցաշարում, վաստակեց 13 միավոր և ընդհուպ մոտեցավ 6-րդ հորիզոնականում գտնվող նույն «Ուրարտուին»։ Ավելին, թիմը մեկ խաղ քիչ է անցկացրել և առաջիկայում անգամ շանս ունի շրջանցելու իր այսօրվա մրցակցին։