Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+zaxaryan (1)
A A
Սպորտ

Հայտնի է Արսեն Զախարյանի ապաքինման ժամկետը

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնության առաջիկա ընտրական հանդիպումները։

Ինչպես տեղեկացնում է Մոսկվայի «Դինամո» ակումբի մամուլի ծառայությունը, «Զենիթի» հետ վերջին խաղում նա ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Վերականգման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ։ Այդ իսկ պատճառով Արսեն Զախարյանը դուրս է մնացել հավաքականի մարզումային հավաքից։

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում մնացած երկու հանդիպումներում Ռուսաստանի հավաքականը կխաղա Կիպրոսի և Խորվաթիայի ընտրանիների հետ։