Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների գրավոր մրցույթի արդյունքները (տեսանյութ)

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում հրապարակվեցին քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր մրցույթի արդյունքները:
Նշենք, որ հայտարարված 10 թափուր հաստիքի համար մրցույթին դիմել էր 49 թեկնածու: Գրավոր քննության անցողիկ շեմը նյութական խնդրի համար համարվում է 30 միավորը, դատավարական խնդրինը՝ 18 միավորը, ընդհանուր՝ 48 միավոր:
Գրավոր փուլը հաղթահարողները կմասնակցեն նաև բանավոր մրցույթին: