Բացել լրահոսը Փակել լրահոսը
1756572576_0_0_2998_2048_1440x900_80_1_1_58c4de91c4aa4c37e42d1cb01ded4590.jpg
A A
Քաղաքականություն

Կրեմլում պատմել են Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման նախապատրաստման մասին

Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպումը նախապատրաստման փուլում է, սակայն կոնկրետ ժամկետներ հայտնի չեն։ Այս մասին, ՌԻԱ գործակալության տեղեկացմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, աշխատանք է տարվում նման հանդիպման համար, սակայն պետք է հստակեցնեմ՝ առայժմ տեսակոնֆերանսի անցկացման համար հստակ պայմանավորվածություններ չկան, աշխատանքները շարունակվում են»,-ասել է Պեսկովը։