Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba minus
A A
Սպորտ

Հայ ըմբիշները 5 մեդալով ավարտեցին աշխարհի Մ-23 առաջնությունը

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Մարտին Սիմոնյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Սերբիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում:

Մեր 125 կգ քաշային մարզիկը եզրափակիչ մրցամարտն անչափ անհաջող սկսեց և արդեն 45 վայրկյանում պարտություն կրեց, քանի որ նրա մրցակիցը` ռուսաստանցի Սայպուդին Մագոմեդովը, մի քանի գլորում կատարեց և վաստակեց 10 միավոր:

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականը աշխարհի առաջնությունից վերադառնում է 5 մեդալով` 1 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ: