Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը` ըմբշամարտի աշխարհի Մ-23 չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունը ոսկե մեդալ նվաճեց ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում, որն ընթանում է Սերբիայում: Մեր 61 կգ քաշային մարզիկը եզրափակիչում բավական դիտարժան պայքարում հաղթեց ռուսաստանցի Արթուր Չեբոդաևին` 11:7:

Այդպիսով, նա հռչակվեց Մ-23 տարեկանների աշխարհի չեմպիոն: Այսօր մեր մարզիկները կանցկացնեն նաև երկու մրցամարտ բրոնզե մեդալների համար: