Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bronz
A A
Տեսանյութեր Սպորտ

Հաղթանակ վերջին վայրկյանին. Արման Ավագյանը` ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արման Ավագյանը Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում երրորդ մեդալը նվաճեց Հայաստանի համար:

Մեր 79 կգ քաշային ըմբիշը եզրափակիչ մենամարտում կամային բարձր հատկություններ դրսևորեց: Նա մրցամարտի ընթացքում չնայած 0:4 հաշվով զիջում էր վրացի Գոգա Մամիաուրիին, սակայն վերջին վայրկյաններին իրար ետևից երկու հնարք կատարեց և հավասարեցրեց հաշիվը` 4:4: Մրցակարգով հենց նրան շնորհվեց հաղթանակը:

Այդպիսով, Արման Ավագյանը դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Մինչ այդ Վազգեն Թևանյանը Հայաստանի հավաքականի համար նվաճել էր արծաթե, իսկ Մանվել Խնձրցյանը` բրոնզե մեդալ: