Բացել լրահոսը Փակել լրահոսը
253889703_184162313905991_6511255005854079586_n
A A
Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանն ընտրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը: ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․

1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,

2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,

3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։

Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։ Երկու քվեարկությունն էլ անցել են միաձայն։ Նիստի ընթացքում ընդունվել է նաև աշխատակարգի փոփոխությունը, իսկ ռեկտորի մրցույթի օր է նշանակվել ս․թ․ դեկտեմբերի 18-ը։