Բացել լրահոսը Փակել լրահոսը
254068156_4734874043240402_8969115400522062931_n
A A
Հասարակություն

«Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Բջնի համայնքի Թումանյանի անվան դպրոցը

Դեռևս այս տարվա ապրիլ ամսին դպրոցական մինի այգիների մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց: Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա մասնավորապես նշել է․

 

«Դպրոցները մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծերի փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով և լուսանկարներով։

 

Ներկայացված 33 փաթեթից հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը, Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը և

 

Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը։

 

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ:

 

«Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է  Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին։