Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռդ ագն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է»․ ՌԴ ԱԳՆ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության մեկամյակի կապակցությամբ

Ռուսաստանը մտադիր չէ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ձեռք բերել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ։

 

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մեջ մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ կապում է երկար և սերտ բարեկամությունը, լայնածավալ գործընկերություն բոլոր ոլորտներում»,-ասվում է փաստաթղթում:

 

Դիվանագիտական ծառայությունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարության ընդունումից մեկ տարի անց կարելի է հանգիստ հերքել սոցիալական ցանցերում և ինտերնետային ռեսուրսներում տեղեկատվական լցոնումներն առ այն, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն ուղղված էին «Լեռնային Ղարաբաղն անջատելուն», Ադրբեջանին «հանձնելուն», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն»:

 

«Նման հայտարարությունները կրում են պոպուլիստական բնույթ, ծառայում են ակնհայտ արտաքին պատվերին և իրականության հետ որևէ կապ չունեն», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

«Մեր մի շարք նախաձեռնությունների շուրջ չի հաջողվել համաձայնության գալ, և դա նորմալ է: Բայց արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, ձեռք է բերվել տառապանքով և արդյունավետորեն իրականացվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:

 

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել սահմանազատման շուրջ բանակցություններին․

 

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում արձանագրվել է կարևոր դրույթ՝ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։  Կարծում ենք, որ խնդրի երկարաժամկետ լուծումը հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկն է` դրան հաջորդելիք սահմանագծմամբ։