Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 5.11.
A A
Սպորտ

Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական նոր գոտեմարտեր ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում

 Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները 9Հեղինակ՝ Գևորգ ՄովսիսյանA59A1010vazgen tevanyan Olympics 2020 - Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։

Մրցումային առաջին օրը Հայաստանի մրցասպարեզ են մտել չորս ըմբիշ։ Նրանք առայժմ բարեհաջող հաղթահարել են որակավորման առաջին փուլերը։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հաղթելով շվեյցարացի և ուկրաինացի մրցակիցներին, մտել է քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք սպասվում է մրցամարտ ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեի հետ:

65 կգ քաշային կարգում Հրաչյա Մարգարյանը հաղթահարելով եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ: 70 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մեր ըմբիշ Վազգեն Թևանյանը ուժերը կչափի թուրք Սյունեյթ Բուդակի հետ:

Իսկ ահա 79 կգ քաշային Արման Ավագյանն արդեն հասել է կիսաեզրափակիչ և սպասում է իր թվով երրորդ մրցակցին։ Նա պայքարից դուրս է թողել էստոնացի և հունգարացի ըմբիշներին։