Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

 «Ալաշկերտը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց կոնֆերենցիաների լիգայում

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» Ավստրիայում հանդիպեց տեղի ԼԱՍԿ-ի հետ:

Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով` 2:0: Առաջին խաղակեսի 12-րդ րոպեին նրանք կենտրոնով արագ գրոհ ձեռնարկեցին և ճապոնացի Կեյտո Նակամուրան բացեց հաշիվը: Ավստրիացիները կարող էին ևս մի քանի գոլ խփել, սակայն բոլոր վտանգավոր  դրվագներում վստահ  գործեց մեր դարպասապահ Դավիթ Յուրչենկոն: 43-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Էմբալոն չնայած գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին:

Երկրորդ կեսն անցավ ավելի հավասար պայքարում, սակայն խաղավարտից երեք րոպե առաջ նույն Նակամուրան հեռահար հավածով խփեց երկրորդ գոլը և ամրապնդեց իր թիմի առավելությունը` 2:0: Խաղն այդպես էլ ավարտվեց:

Ըստ վիճակագրության, ալաշկերտցիները ամբողջ խաղի ընթացքում ընդամենը երկու հարված են կատարել` մրցակցի 28-ի դիմաց: Զարմանալի չէ, որ մասնագետները հանդիպման լավագույն խաղացող են ճանաչել «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին: